Հիմք ընդունելով Արմեն Արսենյանի 15.02.2021թ. N 207 և Անահիտ Ղուկասյանի 19.03.2021թ. N 425՝ գյուղ. նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Արայի տեղամասի 02-001-0135-0166 ծածկագրով, Արմեն Աշոտի Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող 0,15հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման /բազիլիկ եկեղեցի կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0596-0024 ծածկագրով, Անահիտ Վազգենի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող 0,572հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասից 0,0149հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|