Հիմք ընդունելով Ֆլորա Հակոբյանի 27.05.2024,թ. N 5819՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 2021թ. Դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Ֆլորա Սերյոժայի Հակոբյանին/ծնվ.14.12.1957թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-001-0139-0070/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր/20223HNBZP/ 23.1 քմ բնակելի տունը կառուցված և 17.4քմ օժանդակ շինությունները կառուցված 2021թ ճանաչել օրինական՝ և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 56116 / հիս վեց հազար հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին/Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: