Հիմք ընդունելով Հարություն Մայիսի Հովհաննիսյանի լիազորված անձ՝ Լիլիթ Ղազարյանի 08.08.2025թ. N 10275՝ տնամերձ հողամասը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. Դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Վերահասցեավորել համայնք Աշտարակ, ք․ Աշտարակ Արա-2 թաղամաս, 3-րդ փողոց, 32 հասցեում գտնվող տնամերձ հողամասը /ծածկագիր 02-001-0419-0055/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Արա-2 թաղամաս, 17-րդ փողոց, հողամաս 2։
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: