Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Հովակիմ Աշոտի Համբարձումյանը հանդիսանալով գույքահարկ, փոխադրամիջոցների գույքահարկի և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի ներկայացրած տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ, որը 2․12․2024թ․ թիվ 4515-Ա որոշմամբ երկարաձգվել է 10 օրով։ Հովակիմ Աշոտի Համբարձումյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չէր ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Հովակիմ Աշոտի Համբարձումյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ 02-087-0259-0004 կադաստրային ծածկագրով հողամասի 2013-2020 թթ․ համար, ապառք՝ 65,030 /վաթսունհինգ հազար երեսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 29,556 /քսանինը հազար հինգ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 94,586 /իննսունչորս հազար հինգ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 38,492 /երեսունութ հազար չորս հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 6,833 /վեց հազար ութ հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 45,325 /քառասունհինգ հազար երեք հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ։ 2․ 02-087-0355-0037 կադաստրային ծածկագրով հողամասի 2013-2020 թթ․ համար, ապառք՝ 7,704 /յոթ հազար յոթ հարյուր չորս/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2008-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 5,309 /հինգ հազար երեք հարյուր ինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 13,013 /տասներեք հազար տասներեք/ ՀՀ դրամ։ 02-087-0090-0037-001 կադաստրային ծածկագրով անհատական տան 2017-2020 թթ․ համար, ապառք՝ 6,050 /վեց հազար հիսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2011-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 7,385 /յոթ հազար երեք հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 13,435 /տասներեք հազար չորս հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ։ 02-087-0090-0037-008 կադաստրային ծածկագրով շինության և հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 12,790 /տասներկու հազար յոթ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 1,987 /հազար ինը հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 14,777 /տասնչորս հազար յոթ հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ։ 3․02-087-0356-0006 կադաստրային ծածկագրով հողամասի 2011-2020 թթ․ համար, ապառք՝ 23,796 /քսաներեք հազար յոթ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2011-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 11,474 /տասնմեկ հազար չորս հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 35,270 /երեսունհինգ հազար երկու հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 13,896 /տասներեք հազար ութ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 2,466 /երկու հազար չորս հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 16,362 /տասնվեց հազար երեք հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ։ 4․02-087-0085-0014 կադաստրային ծածկագրով հողամասի 2012-2020 թթ․ համար, ապառք՝ 1,658 /հազար վեց հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 757 /յոթ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 2,415 /երկու հազար չորս հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 5256 /հինգ հազար երկու հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 769 /յոթ հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 6025 /վեց հազար քսանհինգ/ ՀՀ դրամ։ 5․ BMW 525 I մակնիշի 08 SL 450 համարանիշներով փոխադրամիջոցի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 201,800 /երկու հարյուր մեկ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 35,819 /երեսունհինգ հազար ութ հարյուր տասնինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 237,619 /երկու հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր տասնինը/ ՀՀ դրամ։ Նույն մակնիշի 08 SL 450 համարանիշներով փոխադրամիջոցի 2008-2020 թթ․ համար, ապառք՝ 635,850 /վեց հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 317,373 /երեք հարյուր տասնյոթ հազար երեք հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 953,223 /ինը հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ։ 6. OPEL OMEGA 2.5 մակնիշի 37 BD 078 համարանիշներով փոխադրամիջոցի 2024 թ․ համար, ապառք՝ 26,626 /քսանվեց հազար վեց հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 26,626 /քսանվեց հազար վեց հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Հովակիմ Աշոտի Համբարձումյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել 1,458,676 /մեկ միլիոն չորս հարյուր հիսունութ հազար վեց հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ, որը վճարել
1․ 145,284 /հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ 900445103014 հաշվի համարին
2․ 82,489 /ութսուներկու հազար չորս հարյուր ութսունինը / ՀՀ դրամ 900445005060 հաշվի համարին։
3․ 1,217,468 /մեկ միլիոն երկու հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ 900445103188 հաշվի համարին։
4․ 13,435 /տաներեք հազար չորս հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ 900445002018 հաշվի համարին։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովակիմ Աշոտի Համբարձումյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: