Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով «Արագածոտնի այգիներ» ՍՊ ընկերության՝ ի դեմս տնօրեն Արա Գրաթելի Սարգսյանի (ՀՀ անձնագիր՝ AP0508396, տրված՝ 03.08.2016 թ., 012-ի կողմից) դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Տալ համաձայնություն «Արագածոտնի այգիներ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում խաղողի այգիների հիմնման, գինեգործարանի, մառանի և հյուրատան կառուցման ներդրումային ծրագրին:
2. Տալ համաձայնություն, «Արագածոտնի այգիներ» ՍՊ ընկերությանը (պետական գրանցման համար՝ 273․110․1220965, գրանցված՝ 02.03.2022թ.,ՀՎՀՀ՝ 02853849) ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում ներդրումային ծրագիրն իրականացնելու համար, համայնքի սեփականություն հանդիսացող 61.841 հա հողը ուղղակի վաճառքի եղանակով օտարելուն (հողամասերի ցանկը կցվում է):
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը և հաստատմանը:
|