Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.11.2024թ. N 139-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Հ. Հարությունյանը 09.12.2024թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-114-0021-0031 ծածկագրով 0.18555 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 19.12.2024թ. N 14 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրի 2-րդ փողոց N 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 07112023-02-0023 տրվ. 07.11.2023թ./ 0.18555 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ Հասմիկ Հարությունի Հարությունյանի / անձ՝ AX 0288007 տրվ. 04.06.2024 թ. 029 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 1469556 / մեկ միլիոն չորս հարյուր վաթսունինն հազար հինգ հարյուր հիսունվեց / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: