Հիմք ընդունելով Հրաչյա Գրիշի Նանյանի 29.04.2025թ. թիվ 5033 դիմումի, սեփականության իրավունքով իրեն պատկանող, ըստ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-058-0323-0025 ծածկագրով 0.5200 հա վարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտուղ այգի /հնդավոր/ հողատեսքի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 11.04.2023թ. թիվ 53 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Հրաչյա Գրիշի Նանյանին /ծնվ.09.02.1958թ/ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-058-0323-0025 ծածկագրով 0.5200 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը փոխադրել բարձրարժեք պտուղ այգի /հնդավոր/ հողատեսքի: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: