Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 ապրիլի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սևակ Սարգսյանի 17.04.2025թ. N 4587 դիմումը, նկատի ունենալով, որ Աշտարակ քաղաքի բնակելի շենքերի բակային տարածքներում ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացված բարեկարգման և խաղահրապարակների կառուցապատման արդյունքում բակային որոշակի հատվածներ ենթարկվել են փոփոխության և անհրաժեշտություն է առաջացել կատարել կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի տեղադիրքի փոփոխություն, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 29.04.2021թ. N 698-Ն կադաստրային քարտեզում հայտնաբերած սխալների ուղղման կարգ սահմանելու մասին որոշման պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց N 16/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0105-0047/, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 49,5քմ մակերեսով հողամասի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և Սևակ Անդրանիկի Սարգսյանի միջև 07.07.2008թ. կնքված ՍՄ 2761 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել հողամասի մակերեսի փոփոխություն՝ 49,5քմ-ի փոխարեն 31,7քմ:

2. Անհրաժեշտությունից ելնելով կատարել վերը նշված հողամասի տեղադիրքի փոփոխություն՝ հիմք ընդունելով 02-001-0105-0288 ծածկագրով 31,7քմ հողամասի կադաստրային գործում առկա, համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը:

2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/

   - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner