Հիմք ընդունելով Մհեր Սարգսի Մանուկյանի 12.05.2025թ N 5502՝ դիմումի իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի կադաստրային քարտեզի 07-050-0107-0056 ծածկագրով 0.20769 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /վարելահող/ ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու այգու /կորիզավոր/ փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 14.05.2025թ. թիվ 54 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Սարգիս Ալեքսանի Մանուկյանին /ծնվ.15.08.1952թ./, Ռիփսիկ Սարգսի Մանուկյանին /ծնվ.10.11.1952թ./, Դավիթ Սարգիսի Մանուկյանին /ծնվ.15.11.1976թ./, Լուսինե Սարգսի Մանուկյանին /ծնվ.28.11.1975թ./ և Մհեր Սարգսի Մանուկյանին /ծնվ.17.07.1980թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի կադաստրային քարտեզի 07-050-0107-0056 ծածկագրով 0.20769հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /վարելահող/ ցածրարժեք հողատեսքից փոխադրել պտղատու այգու /կորիզվոր/ հողատեսքի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: