Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 321
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 48-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2024 թվականի N 48-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայկ Պետրոսյանի 11.03.2024թ. N 2797, Արմեն Ազատյանի 18032024թ. N 3149, Արամ Ահարոնյանի լիազորված անձ Տարոն Գալուստյանի 22․032024թ N 3358, <<Արագած Ագրո>> ՍՊԸ-ի տնօրեն Վահե Բաղդասարյանի 01․04․2024թ․ N 3688, Թագուհի Հարությունյանի 03042024թ N 3814, Հովհաննես Հովհաննիսյանի 03․04․2024թ․ N 3783 և Արման Ղազարյանի 05․04․2024թ․ N 3932 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0596-0208 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,04175հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0596-0206 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Հայկ Ռուբիկի Պետրոսյանին:

2. Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի 1-ին փողոց, N 24/2 հասցեում գտնվող, 02-109-0014-0107 ծածկագրով, համայնքայինսեփականությունհանդիսացող 60,8քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով օտարել կից, ընդլայնվող 02-109-0014-0018 և 02-109-0014-0104 ծածկագրերով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերի սեփականատեր Արմեն Հայկի Ազատյանին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-001-0637-0050 ծածկագրով 0,0332հա հողամասը /հնդավոր/, 02-001-0637-0051 ծածկագրով 0,01147հա հողամասը /հնդավոր/ և 02-001-0637-0052 ծածկագրով 0,01591հա հողամասը /կորիզավոր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 200%-ով/ օտարել կից՝ ընդլայնվող համապատասխանաբար 02-001-0637-0045, 02-001-0637-0004 և 02-001-0637-0003 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Արամ Ժորայի Ահարոնյանին:

4. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-116-0109-0046 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,19293հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 200%-ով/ օտարել կից՝ ընդլայնվող 07-050-0109-0090 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր <<Արագած Ագրո>> ՍՊԸ - ին:

5. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-116-0107-0140 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,2391հա գյուղատնտեսական նշանակության  այլ  հողատեսքը  ուղղակի  վաճառքով  /կադաստրային արժեքի 200%-ով/  օտարել կից՝ ընդլայնվող 07-050-0107-0004 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Թագուհի Եղիշեյի Հարությունյանին:

6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 106/1 հասցեում գտնվող, 02-001-0131-0045 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 122քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով օտարել կից, ընդլայնվող 02-001-0131-0044 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արման Կարենի Ղազարյանին:

 


Կողմ -15

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner