Հիմք ընդունելով Ծաղիկ Խուդաթյանի լիազորված անձ Նարեկ Գրիգորյանի 05.02.2024թ. N 1228, Անահիտ Շաքարյանի 09․02․2024թ. N 1550, Աշոտ Բաղդասարյանի 01․03․2024թ․ N 2499, Արամ Ահարոնյանի լիազորված անձ Տարոն Գալուստյանի 04․03․2024թ․ N 2571, Վարդան Դավթյանի 20․02․2024թ․ N 1986 և Հայկ Բաղդասարյանի 04․03․2024թ․ N 2530 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0644-0027 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,03074հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /0,01117հա-այլ հողատեսք և 0,01957հա-հնդավոր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0015 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Ծաղիկ Խուդաթյանին:
2. Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-024-0113-0011 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,04679հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-024-0113-0002 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Անահիտ Լևիկի Շաքարյանին:
3. Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-080-0002-0123 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,93029հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-080-0002-0101 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Աշոտ Սուրենի Բաղդասարյանին:
4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0635-0026 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,022784հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0635-0001 և 02-001-0635-0035 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Արամ Ժորայի Ահարոնյանին:
5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0095-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 4,8քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ավտոտնակով ծանրաբեռնված ընդլայնվող 02-001-0096-0116 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Վարդան Արմենակի Դավթյանին:
6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի ՈՒլատիտիկ 2-րդ թաղամաս, 7-րդ փողոց, N 78/1 հասցեում գտնվող, 02-001-0126-0039 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 215քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, ՈՒլատիտիկ 2-րդ թաղամաս, 7-րդ փողոց, N 78 հասցեումգտնվող, ընդլայնվող 02-001-0126-0002 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հայկ Հենրիկի Բաղդասարյանին:
|