Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի թիվ 9 /9-ը հարկանի/ շենքը սպասարկող մարդատար վերելակը /գործարանային համար՝ 312261, բեռնամբարձությունը՝ 400կգ, նոմինալ արագությունը՝ 1մ/վրկ․/ անհատույց օգտագործման իրավունքով <<Բարեկարգ Աշտարակ>> համատիրությանը տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |