Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 18.07.2024թ. N 91-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Լ. Նադոյանը 06.11.2024թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-017-0015-0009 ծածկագրով 0.0663 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 18.11.2024թ. N 12 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ համայնքի Արագածոտնի բնակավայրի 3-րդ փողոց N 66 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 02072024-02-0049 տրվ. 02.07.2024թ./ 0.0663 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Լյովա Արսենի Նադոյանի / անձ՝ 009790510 տրվ. 10.12.2029թ. 029 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 341312 / երեք հարյուր քառասունմեկ հազար երեք հարյուր տասներկու / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: