Այսօր: Կիրակի, 23 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 ապրիլի 2024 թվականի N 1110-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 29 ՄԱՐՏԻ 2024թ. ԹԻՎ 1042-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 01/04/2024 N Կ-01042024-02-0073 որոշումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 29.03.2024թ. թիվ 26 արձանագրությունը՝ Արմեն Շավարշի Գրիգորյանին պատկանող Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող 0.58 հա 02-058-0349-0026 ծածկագրով հողամասը՝ ըստ կադաստրային քարտեզների 0.1881 հա գյուղատնտեսական այլ նշանակության, 0.3919 հա գյուղատնտեսական վարելահող, /ըստ սեփականության իրավունքի վկայականի` 0.28հա վարելահող, 0.3 արոտ/ ցածրարժեք հողատեսքերից բարձրարժեք կորիզավոր այգու փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի և 37 հոդվածի պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Աշտարակ համայնքի ղեկավարի 29.03.2024թ. թիվ 1042-Ա որոշումը ճանաչել չեղյալ: 2.Արմեն Շավարշի Գրիգորյանին /ծնվ. 30.08.1963թ./ պատկանող 0.58հա 02-058-0349-0026 ծածկագրով հողամասը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք կորիզավոր այգու՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու: 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner