Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1113-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 ապրիլի 2024 թվականի N 1113-Ա

ԳԵՂԱՄ ՄԵԼՔՈՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գեղամ Մանուկյանի 28.03.2024թ. N 3576 դիմումը և Աշտարակ քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ համաձայն Աշտարակ քաղաքային համայնքի 2013 թվականին հաստատված գլխավոր հատակագծի 02-001-0410-0006 ծածկագրից 0,25հա մակերեսով հատուկ նշանակության հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխվել է որպես բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի ՖՀԻ Գիտավան թաղամաս, N 17/1-17/2 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-001-0410-0015/, Գեղամ Մելքոնի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ կառավարության 07․09․2006թ․ N 1398-Ն որոշմամբ Աշտարակ համայնքին փոխանցված 0,21հա հատուկ նշանակության հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման: 

2. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Աշտարակ քաղաքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:

3․ Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/: 

     - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner