Հիմք ընդունելով Կարբի համայնքի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ս. Շահբազյանի գրությունը /մուտք՝ 12.08.2022թ. թիվ 2109/, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Կարբի գյուղի Այ-Թի դպրոց ուսումնական կենտրոնի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացրած կազմակերպությանը վճարելու նպատակով Կարբի համայնքի զարգացման հիմնադրամին հատկացնել 3 100 000 /երեք միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |