Հիմք ընդունելով Համլետ Թադևոսյանի 14.01.2025թ. N 273` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայր, 11-րդ փողոց, N 29 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-028-0041-0092-ից, 0,03145 հա/ տալ 29/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 11-րդ փողոց, հողամաս N 29/2:
Հողամասի մնացած մասի /0,13841 հա/ հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 11-րդ փողոց, հողամաս N 29:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: