Հիմք ընդունելով Վիգեն Եսայանի 20.08.2019թ. N 1168 և Արմեն Գյուլզադյանի 21.08.2019թ. N 1173 դիմումները, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481,76-80 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Արցախի փողոց, N 8 բնակելի շենքի հարևանությամբ գտնվող, 139-001 ծածկագրից 20քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Արմեն Գյուլզադյանին տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:
2.Թույլատրել Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոց, N 6 հասցեին կից, 106-001 ծածկագրից 11 քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի ընդլայնման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Վիգեն Եսայանին տրամադրելու 10 տարի ժամկետով` տարեկան 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ վճարով:
3.Համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր կառուցապատման իրավունքով /մրցույթ/ տրամադրել և հաստատել տարեկան վճարի մեկնարկային գին` համաձայն հավելված 1-ի:
հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ Հավելված 1
Լոտ
|
Անվանումը
|
Գտնվելու վայրը
|
Ծածկագիրը
|
Մակերեսը /քմ/
|
Նպատակային նշանակությունը
|
Հողատեսքը
|
Գործառնական նշանակությունը
|
1քմ-ի տարեկան վճարի մեկնարկային գինբ դրամ
|
Սահմանափակումներ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1
|
հողամաս
|
ՌՖԷԻ Գիտավան
|
778-001-01-ից
|
24
|
բնակավայրերի
|
|
ընդհանուր օգտագործման
|
50
|
|