Հիմք ընդունելով Յուլյա Խոջոյանի լիազորված անձ Ենոք Խոջոյանի 15.10.2025թ. N 13607՝ բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում գտնվող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-020-0021-0057, 0,118 հա/ տալ 1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, Դ․ Խաչատրյան փողոց, 1-ին նրբանցք, բնակելի տուն N 1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: