Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Ստեղծել «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի 1-ի:
3. Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի 2-ի:
4. «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան երեխաների և դեռահասների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմանների ստեղծումն է ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով։
5. «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրակցել մարզ Արագածոտն, համայնք Կարբի 4-րդ փողոց թիվ 1 հանրախանութ հասցեի անշարժ գույքը:
6. Ապահովել «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|