Հիմք ընդունելով Արմեն Գրիգորյանի 05.11.2025թ. N 15995՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 6-րդ փողոց, 1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-068-0005-0002-ից, 0․1955 հա/ տալ 1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 6-րդ փողոց, 1 բնակելի տուն:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-068-0005-0002-ից, 0․1100 հա/ տալ 1/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 6-րդ փողոց, 1/1 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: