Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալի 17․09․2025թ․ N 02.3/15/4782-2025 գրությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արզնի-Շամիրամ 2-րդ հերթի ջրանցքի ՆՇ29+90 հատվածում գտնվող՝ Մուղնու 25․0 հազ․ խմ ծավալով օրվա կարգավորման ջրավազանի հիմնանորոգման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վանաձորի խճուղի 2/1 ջրավազան հասցեի /ծածկագիր՝ 02-001-0304-0062/ գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: |