Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 231
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2397-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2025 թվականի N 2397-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԽԱՆՈՒԹՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հովսեփ Հովսեփյանի 13.08.2025թ. N 10450՝ ինքնակամ խանութն օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ խանութը կառուցվել է 2013 թվականին, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև շինությունը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0030-0030 ծածկագրով և 02-022-0030-0012, 02-022-0030-0016 ծածկագրերից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0059հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 59քմ արտաքին մակերեսով խանութը /հաշվառման ծածկագիր՝ 2023H6QJKM/ ճանաչել համայնքային սեփականություն:

2․ 02-022-0030-0030 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,000643հա հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:

 

3. Առաջին կետում նշված ինքնակամ խանութը ճանաչել օրինական և հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք, Արուճ բնակավայր, 3-րդ փողոց, խանութ N 12/4:

4. Առաջարկել կառույցն իրականացրած Հովսեփ Սերյոժայի Հովսեփյանին գնելու օրինական ճանաչված 59քմ արտաքին մակերեսով խանութը` 1քմ-ի օտարման համար վճարելով 7866 /յոթ հազար ութ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, իսկ խանութի պահպանման և սպասարկման համար առանձնացված 59քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 514,8 /հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ։

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner