Հիմք ընդունելով Լեյլա Էլոյանի գյուղ. նշանակության հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունների օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N912-Ն և 29.12.2011թ. N1920-Ն որոշումների պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Հավանություն տալ Արայի տեղամասի 02-001-0777-0011 ծածկագրում գտնվող, Լեյլա Էլոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6հա գյուղատնտեսական նշանակության վարելահողում ինքնակամ հասարակական նշանակության շինություններով զբաղեցված և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 861քմ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատման փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |