Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 01/11/2024 N Կ-01112024-02-0141 որոշումը, Ալվարդ Դիարյանի լիազորված անձ՝ Ռաֆայել Սաֆարյանի 04.11.2024թ. N 12425 դիմումը, Ալվարդ Տիգրանի Դիարյանին պատկանող 02-001-0747-0020;0021 ծածկագրերով 0.30 հա հողամասի մեջ ըստ կադաստրային քարտեզի 0.2080հա խաղողի այգին բարձրարժեք հողատեսքից ցածրարժեք պտղատու կորիզավոր այգու փոխադրելու, և 0.0920հա այլ ցածրարժեք հողատեսքը բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու փոխադրելու մասին, ինչպես նաև հողամասի փաստացի կատարված չափագրությունն ու ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի փոփոխման գործընթացի կազմակերպման հանձնաժողովի 10.12.2024թ. թիվ 1 եզրակացությունը և Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 09.01.2024թ. թիվ 4 արձանագրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35/24 կետի և 43 հոդվածների և ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի հմ. 1066-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Ալվարդ Տիգրանի Դիարյանին /ծնվ․ 26.04.1968թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ քաղաքի 02-001-0747-0020;0021 կադաստրային ծածկագրերով 0.30 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից ըստ կադաստրային քարտեզի 0.2080հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգին բարձրարժեք հողատեսքից փոխադրել ցածրարժեք պտղատու կորիզավոր այգու։
2․0.0920հա ցածրարժեք այլ հողատեսքը փողադրել բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
3․Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: