Հիմք ընդունելով Աստղիկ Պետոյանի 14.06.2024թ. N 6692 դիմումը, Աշտարակի գույքագրման բյուրոյի կողմից 15.01.1997թ. տրված սեփականության վկայագիրը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դրական դիրքորոշումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, որոշումների, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1․ ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 04․02․2025թ․ N 317-Ա որոշման 2-րդ կետը։
2. Աշտարակ քաղաքի Խ․ Աբովյան փողոցի N 31/2 հասցեում գտնվող, 02-001-0177-0004 և 02-001-0177-0007 ծածկագրերից համայնքային սեփականություն հանդիսացող 25,7քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 25,7քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 21,7քմ/ ինքնակամ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման տվյալները՝ սեփ․ վկայագրում/:
3. Առաջարկել կառույցն իրականացրած Աստղիկ Աբրահանի Պետոյանին գնելու օրինական ճանաչված 25,7քմ արտաքին մակերեսով ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 2725 /երկու հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 25,7քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 10 513,8 /տասը հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ ութ/ ՀՀ դրամ:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: