Բովանդակություն * | Մասնակցում էին` Գ. Եղիազարյանը, Հ. Բաղդասարյանը, Կ.Հովեյանը, Մ. Հովհաննիսյանը, Մ. Յաշչյանը, Պ. Զոհրաբյանը, Անժ. Խաչատրյանը, Հ. Հայրապետյանը, Ս. Ղազարյանը, Հ. Հակոբյանը, Գ. Ատոմյանը:
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Վ Ե Ց
1. Հ. Բաղդասարյանին` - Զբաղվել Ղ. Փարպեցու փողոցի մի քանի տնատիրությունների ոռոգման հետ կապված խնդիրը կարգավորելու հարցով: - Զբաղվել ոռոգման խնդրի հետ կապված մուղնեցիների բարձրացրած հարցով: - ՙՋրմուղկոյուղի՚ վարչության Աշտարակի տեղամասի պետ Աշոտ Գրիգորյանին այսօր հրավիրել համայնքապետարան, մի քանի հարցեր ճշտելու նպատակով: - Հուլիսի 10-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ քաղաքում անցկացվելիք սիմպոզիումի աշխատանքները կոորդինացնող հանձնաժողով ձևավորելու նպատակով ներկայացնել անհատական թեկնածություններ և աշխատանքների ծրագիր: Նշված նպատակի համար նախատեսվող գումարների հարցը պարզաբանել Ա. Խաչատրյանի հետ /հասնել նրան, որ ընթացում խնդիրներ չառաջանան/: - Ուշադրության կենտրոնում պահել ճարտարապետին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: 2. Գ. Եղիազարյանին` - Իրավաբանի հետ համատեղ ուսումնասիրել համայնքների միությունից ստացված գրությունները, ամփոփել և առաջարկություն ներկայացնել պատասխան նամակ պատրաստելու համար: - ՀՀ Արագածոտնի մարզպետի հետ որոշ հարցեր ճշտելուց հետո պատրաստել նամակ՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին /Դ. Լոքյանին/: - Աշխատակազմի քարտուղարի հետ միասին վերջնականապես ճշտել քաղաքացիների սպասարկան գրասենյակի աշխատակազմի անհատական թեկնածություններն ու ներկայացնել առաջարկություն: - Քաղաքացիների սպասարկման գրասենյակի շին. աշխատանքներն արագացնելու համար հանդիպում ունենալ ճարտարապետի ու շինարարի հետ և ավարտի համար նշել կոնկրետ ժամկետներ: - Պարարվեստի դպրոց-ստուդիայի համար անհրաժեշտ գումարների տրամադրման նպատակով ներկայացնել առաջարկություն /պարողների համար հագուստ ձեռք բերելու նպատակով՝ 500 000 ՀՀ դրամի չափով/: - Ի գիտություն ընդունել, որ պարի խումբը Երևան տեղափոխելու համար ավտոբուսի վարորդի հետ կա նախնական պայմանավորվածություն: 3. Կ. Հովեյանին` - Շատ արագ կերպով լուծել քաղաքացիների սպասարկման գրասենյակի շին. աշխատանքների թույլտվության տրամադրման հարցը: - Եռօրյա ժամկետում ինֆորմացիա ներկայացնել ՙԿարմրավորի՚, ՙԾիրանավորի՚ շրջակայքի հետ կապված աշխատանքների, Ն. Սիսակյանի արձանի շրջակայքի բարեկարգման /վերցնել էսքիզները/ և Ն. Սիսակյան փողոցի սկզբնամասում կառուցվելիք շենքի էսքիզների վերաբերյալ /3D տարբերակով, 10 օր ժամկետով/: 4.Պ. Զոհրաբյանին` - Զբաղվել Ձախ ափի երկու փողոցների հարցով /արագացնել/: - Արագացնել պուրակի բարեկարգման աշխատանքները, որպեսզի սահմանված ժամկետում բացումը կատարվի: 5. Գ. Ատոմյանին` - Ուշադրության կենտրոնում պահել առուներից հանված աղբի արագ տեղափոխման հարցը: - Զբաղվել նաև երկրորդական հումքի հավաքագրման կազմակերպման հարցով: 6. Անժ. Խաչատրյանին` - Առաջարկություն ներկայացնել համայնքապետարան դիմած, վատ հիվանդության ախտորոշումով քաղաքացուն 100 000 ՀՀ դրամի չափով օգնելու տարբերակների վերաբերյալ: 7. Գ. Դատումյանին` - Գ. Եղիազարյանի հետ համատեղ ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել մեկ պատուհանի գրասենյակի աշխատակազմի անվանական թեկնածությունների վերաբերյալ: - Այսօր երեկոյան ներկայացնել առաջարկություն ավագանու առաջիկա նիստի օրակարգի վերաբերյալ: 8. Բոլորին` - Մինչև օրվա վերջը /25.04.2016թ., ժամը 1700/ ներկայացնել որոշման նախագծերը:
ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝ Գ. ԴԱՏՈՒՄՅԱՆԸ |