ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ. փետրվարիի 20-ին ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Վերին Սասունիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<ՎԱՆԴՈՇԻՆ>> ՍՊ ընկերության կողմից ներկայացվող Աշտարակ համայնքի Վերին Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Կոշի բազալտների հանքավայրի <<ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ>> տեղամասում երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+37498252569): Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Աշտարակի համայնքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյան (էլ․ փոստ՝ ashtarakmunicipality@gmail.com, հեռ․ 098-25-25-69)։