Հիմք ընդունելով Արսեն Սաֆարյանի 22.09.2023թ. N 9715՝ բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ Կարբի բնակավայրում գտնվող բնակելի տանը և տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-058-0121-0005, 0.162 հա / տալ 13 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, բնակելի տուն N 13:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: