Հիմք ընդունելով Սարգիս Միսակյանի 20.02.2026թ. դիմումը, լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված 02-080-0102-0167 ծածկագրով հողամասի չափագրումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի և 28-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող, Աշտարակ համայնքի սեփականությունը հանդիսացող, Միսակ Սարգսի Միսակյանին /ծնվ 03.02.1997թ/ վարձակալության իրավունքով պատկանող, 02-080-0102-0167 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սահմանների ճշգրտումը, որի արդյունքում հողամասի մակերեսը կազմել է 0.95 հա:
2. Հաստատել հողամասի ճշգրտված հատակագիծը:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: