Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի «Աշտարակի քաղաքային մշակույթի տուն», «Օշականի մշակույթի պալատ», «Ուշի համայնքի մշակույթի տուն», «Նոր Երզնկայի մշակույթի տուն», «Ուջանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների գործունեությունը 2023 թվականի ապրիլի 14-ից ժամանակավորապես դադարեցնել:
2. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գույքերն ընդունել և հանձնել «Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |