Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 17/12/2024 N` Կ-17122024-02-0194 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Քասաղի կիրճ տեղամաս N 1 և N 8/2 հասցեներում գտնվող միավորվող անշարժ գույքերին տալ 1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Քասաղի կիրճ տեղամաս, 1 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: