Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող ՊԻԿԱՊ մակնիշի 592 CZ 61 համարանիշի /տիպարը՝ UAZ 23632-159-01, VIN XTT236320R1015189/ բեռնաուղևորատար ավտոմեքենան անհատույց օգտագործման իրավունքով Աշտարակ համայնքի <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող գույքերն /զարդարանքի պարագաներ – 253 հատ, պողպատյա հենապատնեշ – 401 հատ, արգելապատնեշներ – 44 հատ/ անհատույց օգտագործման իրավունքով Աշտարակ համայնքի <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|