Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 04.07.2025թ. N 96-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. <<Աշտարակի խմելու ջրի մատակարարման և սպասարկման>> համայնքային հիմնարկին խմելու-կենցաղային նպատակով աղբյուրների սպասարկման համար, անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել Աշտարակ համայնքի Ավան բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք N 17 հասցեում գտնվող, 02-012-0101-0015 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,02հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։
2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ս. Պապյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: