Հիմք ընդունելով Հագոփ Դիկրան Ավաքյանի 17.10.2022թ. N 5173, <<ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ>> ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Գրիգորյանի 31.10.2022թ. N 5470 և Կարեն Հովհաննիսյանի 31.10.2022թ. N 5477՝ դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-112-0209-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,01909հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /արոտավայր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-112-0209-0005, 02-112-0209-0006, 02-112-0209-0020 և 02-112-0209-0025 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Հագոփ Դիկրան Դիկրանի Ավաքյանին:
2. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-017-0920-0001 ծածկագրից 0,62875հա, 02-017-0921-0001 ծածկագրից 0,09829հա, 02-017-0922-0001 ծածկագրից 0,18573հա, 02-017-0919-0001 ծածկագրից 0,14446հա և 02-017-0917-0001 ծածկագրից 0,91242հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր <ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ> ՓԲԸ- ին:
3. Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-108-0015-0003 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,07445հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-108-0015-0001 ծածկագրով, ՈՒշի բնակավայր, 13-րդ փողոց, N 1/7 հասցեում գտնվող, կառուցապատված բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Կարեն Հայկարամի Հովհաննիսյանին: |