Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 08.05.2025թ. N 65-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26.03.2025թ. N 2/փ-110 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1) ենթակետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայր, 2-րդ փողոց, N 13 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-022-0028-0010/, <ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ> ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,0829հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ բջջային կապի կայանի կառուցման նպատակով համարել փոփոխված որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` կապի:
2. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: