Հիմք ընդունելով <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 18.04.2017թ. N06-ԿՀ 09/1312 գրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8/1 կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման պահանջներով համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հավանություն տալ <ՀԷՑ> ՓԲԸ-ին ենթակայաններ տեղադրելու համար կառուցապատման իրավունքով տրամադրված Աշտարակ քաղաքի Ալիխանյան փողոցի N7 հասցեում գտնվող, 02-001-0139-0001 ծածկագրից 20քմ և <Արա-2> թաղամաս, 4-րդ փողոց, N17/1 հասցեում գտնվող, 02-001-0407-0065 ծածկագրից 20քմ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողատարածքների նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի /գործառնական նշանակությունը` էներգետիկայի/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |