Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2022 թվականի N 26-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԳԻՆԵԳՈՐԾԱՐԱՆԻ, ՄԱՌԱՆԻ ԵՎ ՀՅՈՒՐԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՅԳԻՆԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով «Արագածոտնի այգիներ» ՍՊ ընկերության՝ ի դեմս տնօրեն Արա Գրաթելի Սարգսյանի (ՀՀ անձնագիր՝ AP0508396, տրված՝ 03.08.2016 թ., 012-ի կողմից) դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝ 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Տալ համաձայնություն «Արագածոտնի այգիներ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում խաղողի այգիների հիմնման, գինեգործարանի, մառանի և հյուրատան կառուցման ներդրումային ծրագրին:

2. Տալ համաձայնություն, «Արագածոտնի այգիներ» ՍՊ ընկերությանը (պետական գրանցման համար՝ 273․110․1220965, գրանցված՝ 02.03.2022թ.,ՀՎՀՀ՝ 02853849) ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում ներդրումային ծրագիրն իրականացնելու համար, համայնքի սեփականություն հանդիսացող 61.841 հա հողը ուղղակի վաճառքի եղանակով օտարելուն (հողամասերի ցանկը կցվում է):

3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը և հաստատմանը:

 

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(228.65 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner