Հիմք ընդունելով Տաթևիկ Լևոնի Խաչատրյանի լիազորված անձ՝ Սերոբ Սարգսի Ղարիբյանի 04.07.2025թ N 8584 դիմումը, Տաթևիկ Լևոնի Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-022-0157-0023 ծածկագրով 5.0հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /արոտավայր/ ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու այգու /կորիզավոր/ փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 07.07.2025թ. թիվ 69 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Տաթևիկ Լևոնի Խաչատրյանին /ծնվ.16.11.1993թ/ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-022-0157-0023 ծածկագրով 5.0հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /արոտավայր/ ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու այգու /կորիզավոր/:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին / ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: