Հիմք ընդունելով Լիդա Գրիգորյանի 01.04.2022թ. N 1310 դիմումը՝ 04.08.2003թ. ԼՄ-05 վարձակալության պայմանագրով վարձակալված 8250 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասիսահմանների և մակերեսի ճշտում կատարելու և այն ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.09.2006թ. N 1398-Ն որոշմամբ Աշտարակ համայնքին հանձնված կադաստրային քարտեզներն ու հողամասի փաստացի կատարված չափագրությունը, հաշվի առնելով այն փաստը, որ առանց վարձակալած հողամասի գծային չափերի ոչ էական փոփոխության 7995 քմ հողամասը չի ընդգրկված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ըստ համայնքի հողային հաշվեկշռի հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության այլ հողամաս 692-041-ից ծածկագրից, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. <<Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը սահմանելու մասին>> N 698-Ն որոշման, ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետի, 66-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Համաձայնություն տալ՝ համայնքային սեփականություն հանդիսացող 692-041-ից ծածկագրից, Լիդա Գրիգորյանին վարձակալության տրված գյուղատնտեսական նշանակության հողամասի սահմաններն ու մակերեսը ճշտելու, գործառնական նշանակությունը համայնքի հողային հաշվեկշռին համապատասխանեցնելու և 7995 քմ գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը ուղղակի վաճառքով տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքով հողամասի վարձակալին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |