Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 

Զեկ. ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արամ Ահարոնյանի լիազորված անձ Տարոն Գալուստյանի 02.06.2025թ. N 6729 և Սուրեն Աթանեսյանի 06032025թ N 2500 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետությանկ առավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-001-0635-0031 ծածկագրով 0,0134հա հողամասը /հնդավոր/ ուղղակի վաճառքով՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0635-0032 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Արամ Ժորայի Ահարոնյանին:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արցախ թաղամաս, 5-րդ փողոց, N 32/1 հասցեում գտնվող, 02-001-0258-0012 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 98,4քմ բնակավայրերի նպատակայւն նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 200%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0258-0002 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Սուրեն Սերժի Աթանեսյանին:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner