Հիմք ընդունելով Արմեն Արսենյանի 16.04.2025թ. N 4503՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Բյուրական բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-028-0040-0006/ տալ 13 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 10-րդ փողոց, 2-րդ փակուղի, 13 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: