Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 մարտի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գևորգ Պապիկյանի 12․02․2025թ․ N 1467 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 11.03.2025թ. N 41-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից,.ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0658-0036 ծածկագրով 0,1836հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 5 000 000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0658-0013 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Գևորգ Վոլոդյայի Պապիկյանին:

 

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner