Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Ուժը կորցրած ճանաչել <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի <<Ագարակի բժշկական ամբուլատորիա>>, <<Արուճի բժշկական ամբուլատորիա>>, Ասյա Մարկոսյանի անվան Կոշ բուժամբուլատորա, <<Ուջանի բժշկական ամբուլատորիա>>, <<Կարբիի բժշկական ամբուլատորիա>>, <<Օշականի բժշկական ամբուլատորիա>>, <<Ոսկեվազի բժշկական ամբուլատորա>>, <<Փարպիի բժշկական ամբուլատորա>>, <<Սասունիկի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, միաձուլման արդյունքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> Աշտարակ համայնքի ավագանու 15.02.2024թ. N 15-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։