Հիմք ընդունելով Խաչիկ Ասատրյանի 07.09.2020թ. N 1230 և Մերի Մովսիսյանի 15.07.2020թ. N 858 դիմումները, համայնքի ղեկավարի առաջարկությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 18/10 հասցեում գտնվող, Խաչիկ Ասատրյանին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի ընդլայնման նպատակով նրան կից 106-001 ծածկագրից 7,2քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ մինչև 18.03.2041թ.՝ տարեկան 7200 /յոթ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վճարով տրամադրելու Խաչիկ Ասատրյանին:
2.Թույլատրել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց, N 13 շենքի հարևանությամբ գտնվող, 178-012 ծածկագրով 20քմ բնակավայրերի նշանակության հողամասը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Մերի Մովսիսյանին տրամադրելու 50 տարի ժամկետով` տարեկան 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ վճարով: |