Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04․12․2024թ․ N 2/փ-504, 10․01․2025թ․ N 2/փ-3, 22․01․2025թ․ N 2/փ-17 և N 2/փ-18 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Ղազարավան, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն և N 1920-Ն որոշումների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-068-0420-0117 ծածկագրով 0,4268հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,11116հա վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը: 2. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0300-0012 ծածկագրով 0,1528հա գյուղատնտեսական նպատակային նշանակության /կորիզավոր/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը: 3. Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-076-0016-0004 ծածկագրով 0,12հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության փոփոխությունը: 4. Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-080-0005-0034 ծածկագրով 0,395հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության փոփոխությունը: 5. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Ղազարավան, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: |