Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 447
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ, ՂԱԶԱՐԱՎԱՆ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍ, ՆՈՐ ԵԴԵՍԻԱ, ԱՐԱԳԱԾՈՏՆ ԵՎ ՈՒՇԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04․12․2024թ․ N 2/փ-504, 10․01․2025թ․ N 2/փ-3, 22․01․2025թ․ N 2/փ-17 և N 2/փ-18, 30․01․2025թ․ N 2/փ-36 և 31․01․2025թ․ N 2/փ-49 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Արագածոտն և ՈՒշի բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն և N 1920-Ն որոշումների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-068-0420-0117 ծածկագրով 0,4268հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,11116հա վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

2. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0300-0012 ծածկագրով 0,1528հա գյուղատնտեսական նպատակային նշանակության /կորիզավոր/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

3. Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-076-0016-0004 ծածկագրով 0,12հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության փոփոխությունը:

4. Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-080-0005-0034 ծածկագրով 0,395հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության փոփոխությունը:

5. Հաստատել Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-017-0129-0003 ծածկագրով 7,79254հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, էներգետիկայի հողեր գործառնական նշանակության փոփոխությունը:

6. Հաստատել Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-108-0242-0152 ծածկագրով 0,2հա գյուղատնտեսական նպատակային նշանակության /այլ հողատեսք/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

7. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Արագածոտն և ՈՒշի բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner