Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 74-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2025 թվականի N 74-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21․04․2025թ․ N 2/փ-130 և 13․05․2025թ․ N 2/փ-150 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում և Արուճ բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն և N 1920-Ն որոշումների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-022-0146-0001 ծածկագրից 0,10237հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

2. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0670-0021 ծածկագրով 1,3371հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հնդավոր/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:


Կողմ -19

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ՄԵՐԻ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner