Հիմք ընդունելով Սմբատ Գյոզալյանի 02-04.2025թ. N 3809 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող 02-001-0039-0063 ծածկագրով, 0.09 հա հատկացված տնամերձ հողամասի դիմաց փաստացի տիրապետվող 0.12586 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Ճանաչել Սմբատ Արեսի Գյոզալյանի /ծնված 13.02.1960թ./ սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, 02-001-0039-0063 ծածկագրով բնակելի կառուցապատման, 0.09 հա հատկացված հողամասից ավել օգտագործվող, մինչև 20%, 0.018 հա տնամերձ հողամասի նկատմամբ, ընդամենը՝ 0.108 հա:
2. Սեփականատիրոջ կողմից ավել օգտագործվող 0.01786 հա հողամասը վաճառել նրան հողամասի կադաստրային արժեքի 30% -ը 900445101463 հաշվեհամարին վճարելու պայմանով՝ 237992 /երկու հարյուր երեք հազար/ ՀՀ դրամ:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: