Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1.Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի «Կոմիտասի» անվան զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի բացօթյա կինոթատրոնի շենքի վերակառուցապատման, հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի թվով՝ 11 բազմաբնակարան շենքերի էներգախնայող միջոցառումների՝ ջերմամեկուսացման, շքամուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացում», «Աշտարակի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի «Կոմիտասի» անվան զբոսայգում դեկորատիվ ջրավազանների և շատրվանների կառուցում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 31 բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքում թվով` 35 ավտոկանգառների կառուցում և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի կարիքների համար թվով մեկ քաղաքային ավտոբուսի ձեռքբերում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի մշակույթի տան շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Կոշ, Ուջան, Տեղեր և Բյուրական բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքերի իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Բյուրական, Կարբի, Կոշ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Փարպի, Օհանավան և Օշական բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 31 բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 3 «Հովիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 2 «Արևիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի բակային տարածքների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի բնակավայրերում` Արուճի, Կարբիի, Փարպիի բժշկական ամբուլատորիաների և Ուջանի վարչական շենքերի հիմնանորոգման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում» և «Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի «ԱՆԱՀԻՏ» մսուր մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում» (այսուհետ' ծրագրեր) թվով՝ 16 սուբվենցիայի հայտերին' համաձայն հավելվածի։

2. Սահմանել որ'

1) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման հայտերը։

2) ծրագրի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։

3) ծրագրերի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Աշտարակ համայնքի ղեկավարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՇԽԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(55.81 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner